ՆՆարե Ոսկանյան

3 միլիոն այն ընկերություններին, որոնք պնդում են, թե Շեքսպիրը կատալոնացի է

3 միլիոն այն ընկերություններին, որոնք  պնդում են,  թե Շեքսպիրը կատալոնացի է

Կատալոնիան 3 միլիոն եվրո սուբսիդիա է վճարել այն մեդիա ընկերություններին, որոնք  կապ ունեն մի ընկերության հետ, որը պաշտպանում է այն տեսությունը, թե Շեքսպիրը կատալոնացի է: Պնդում են, որ կատալոնացի են նաև Սերվանտեսը և Կոլումբոսը: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:

Այդ տվյալները  խորհրդարանում ներկայացրել է Կատալոնիայի փոխնախագահ Պերե Արագոնեսը: Նա ասել է, որ այդ գումարը  վճարվել է 2012 թվականից  երկու մեդիա ընկերությունների, որոնք պատկանում են Ալբերտ Կոդինասին:

Արտերկրում TV3 հեռուստաընկերության նախագահ Նուրիա Լորախը ևս տեղեկացրել է, որ վճարել է 184.000 եվրո վեց  վավերագրական ֆիլմերի ցուցադրման համար:

Վալենսիայի իրավագիտության պրոֆեսոր և «Կեղծ պատմություն Կատալոնիայի դեմ» գրքի համահեղինակ Վիսենթե Բաիդալը նշել է, որ այդ տեսությունը ջատագովող  ընկերության հետևում այնպիսի մարդիկ են, որոնք պատմաբան չեն:

Անկախ կատալոնական ձախ թևի կուսակցության խոսնակ Գաբրիել Ռուֆիանիին կոչ է արել կառավարությանը դադարեցնել այդ ընկերության  ֆինանսավորումը: «Ոչ մի կեղծ գիտություն կամ կեղծ պատմություն չպետք է ֆինանսավորվի կառավարության փողերով»,- ասել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում