ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Հրվ. Կորեա, Ճապոնիա և ԵՄ որոշ երկրներ այցելություններից

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Հրվ. Կորեա, Ճապոնիա և ԵՄ որոշ երկրներ այցելություններից

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում