ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայումս իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ:

Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու հնարավորությունը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ անցյալ տարի աշնանը Տոկիոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Նախագահ Սարգսյանը մեր երկրում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ պատրաստ է հանդիպել ճապոնացի գործարարներին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կրթության ոլորտներում, ինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջուկային անվտանգության, սննդի արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում