ՌՌոզա Խաչատրյան

Հաշվետվություն կներկայացնեն բոլոր ՀԿ-ները. նոր նախագիծ ԱԺ-ում

Հաշվետվություն կներկայացնեն բոլոր ՀԿ-ները. նոր նախագիծ ԱԺ-ում

Ազգային ժողովը քննարկում է ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Այն Կառավարությունը ներկայացրել է առաջին ընթերցման: Հարցով զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝  փոփոխությունները պայմանավորված են դրա կիրառման ժամանակ առաջացող տարընթերցումների և ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի առաջարկած խորհրդատվություններով: 

«Երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություն, որ ՀԿ-ների կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը ապահովվի հանրության համար: Բայց այսօր մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանվել է միայն այն դեպքում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ: Այսինքն՝ ունենք ՀԿ-ներ, որոնք չեն ստանում հանրային միջոցներ և հաշվետվողականության առումով հանրությանը որևէ տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ հանրային միջոցներ ստացողները պետք է լինեն թափանցիկ: Նախագծով մենք հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանում ենք բոլոր ՀԿ-ների համար»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում