ՆՆարե Ոսկանյան

Կրեդիտային համակարգը ներդրվում է միայն 10-12-րդ դասարաններում. ԿԳՄՍ նախարար

Կրեդիտային համակարգը ներդրվում է միայն 10-12-րդ դասարաններում. ԿԳՄՍ նախարար

«Մենք վերաձևակերպեցինք, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է. հանվել է «այլընտրանքային» բառը, որպեսզի այն դպրոցների համար ամբողջությամբ հեռավար կրթության անցնելու պատրվակ չդառնա»՝ Ազգային ժողովում ասել է ԿԳՄՍ նախարարը: Արայիկ Հարությունյանը ներկայացրել է կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախարարի խոսքով՝ եթե, օրինակ, երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվել, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն եղել, ապա դպրոցը կարող է իրականացնել հեռավար կրթություն: 

«Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ Կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Մենք սրանով ուզում ենք մեծացնել աշակերտական խորհուրդների դերը նաև մրցույթների ժամանակ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:  

Նա նշել է, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերից բացի մրցույթում կավելանան այլ անվանակարգեր: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ կրեդիտային համակարգը ներդրվելու է միայն միջնակարգ կրթության երրորդ աստիճանում՝ 10-12-րդ դասարաններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում