ՆՆարե Ոսկանյան

Քրեական պատասխանատվություն՝ բռնության հրապարակային կոչերի համար

Քրեական պատասխանատվություն՝ բռնության հրապարակային կոչերի համար

«Ներկայումս Քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանք արդարարացնելու կամ քարոզելու համար: Քրեական օրենսգրքում առկա կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի առողջության, անձնական ազատության, սեռական ազատության պաշտպանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից»,- Ազգային ժողովում ասել է արդարադատության նախարարի տեղակալը: 

Սրբուհի Գալյան ներկայացրել է Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում լրացումների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նա նշել է, որ նախագծով պատասխանատվություն է  սահմանվում ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորման՝ բռնության կոչի, բռնությունն արդարացնելու և քարոզելու համար: Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու՝ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Գալյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե բռնության ցանկացած կոչի, այլ միայն թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում