ՆՆարե Ոսկանյան

Վկաներին և տուժողին հնարավոր կլինի հարցաքննել տեսակապով. Ն. Բաղդասարյան

Վկաներին և տուժողին հնարավոր կլինի հարցաքննել տեսակապով. Ն. Բաղդասարյան

Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողին նույն նախագծով նախատեսված դեպքերում:

«Եթե վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ է ապահովել վկայի և տուժողի անվտանգությունը: Հարցաքննության կատարումը անհնար է և անհրաժեշտ է  ապահովել նախաքննության անհրաժեշտությունը: Նշված դեպքերից որևէ մեկի առկայության պայմաններում վկան կամ տուժողը հրավիրվում է քննչական բաժին, ոստիկանություն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ որոշ դեպքերում, երբ անձը գտնվում է այլ վայրում, օրինակ՝ Կապանում, իսկ  վարույթ իրականացնող  մարմինը՝ Երևանում, Կապանում գտնվող վկայի կամ տուժողի հարցաքննության համար, գործող օրենսդրությամբ,  քննիչը պետք է անձին հրավիրի  Երևան կամ, բացառիկ դեպքերում, քննիչն է մեկնում Կապան հարցաքննելու: Նախագծով առաջարկվում է հեռավար կարգով հնարավորություն ընձեռել  հարցաքննելու՝ արագացնելով գործընթացն առանց այցի: Պատգամավորը նշեց, որ քննարկվել է նաև այն, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում հայրենակիցը,  որը տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան և վարույթ իրականացնող մարմնի  քննիչը Հայաստանից կարող է հեռավար կարգով հարցաքննել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում