ՆՆարե Ոսկանյան

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովը կողմ 76, դեմ 35, 1 ձեռնպահ և գործուղման մեջ գտնվող, բայց ծրարով 9 կողմ ձայն թողած պատգամավորների քվեարկությամբ ընդունեց ՀՀ Կառավարության ներկայացրած  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք իրենց նկատառումները ներկայացրել են, և «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի: «Մենք կներկայացնենք առաջարկություններ, եթե  ընդունվեն,  և դատավորների անկախության հետ կապված մեր մտահոգությունները  փարատվեն՝ երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կքվեարկենք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում