ԳԳոհար Սիմոնյան

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը՝ Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը՝ Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին

Հարց - Ինչպես հայտնի դարձավ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման մասին: Խոսքը, մասնավորապես, նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: Արդյոք, ե՞րբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը:

Պատասխան - Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը, և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: 

Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է դրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում