ՆՆարե Ոսկանյան

Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի վերաբերյալ որոշումները վարչապետը կհրապարակի մարտի 19-ին

Ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի վերաբերյալ որոշումները վարչապետը կհրապարակի մարտի 19-ին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը, նշելով, որ մարտի 19-ին լրանում է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների լիազորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը, հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է վարչապետը գնահատում  համակարգի աշխատանքը:

Վարչապետն արձագանքել է՝ որոշում ունի, և այն կհրապարակի մարտի 19-ին:

«Խնդիրներ կան ընդհանրապես իրավապահ համակարգում, և այդ խնդիրների պատասխանատվությունը միայն այդ երկու մարմինների վրա չպետք է դրվի: Մենք ամբողջ պետական համակարգում խնդիրներ ունենք, և դրանք լուծված չեն, քանի որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում, որին մենք առնվազն մոտ ենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում