ՆՆարե Ոսկանյան

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան չի կարող որևէ ուղիղ դերակատարում ունենալ. Մնացականյան

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան չի կարող որևէ ուղիղ դերակատարում ունենալ. Մնացականյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և քննարկել որոշ հարցեր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե Հայաստանի արտաքին գերատեչությունը տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում լինելու է, և թե ի՞նչ են քննարկել: 

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որում ներառված են նաև ԵԱՀԿ անդամ պետությունների հետ հանդիպումները: «Արտառոց որևէ բան չկա, Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց գործառույթը: Սա առաջին հանդիպումը չէ»,- ասաց ԱԳՆ նախարարը:

Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի մեկնաբանությանը ԱԳՆ-ն արձագանքել է և հանդես եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությունը, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի  խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ուղիղ դերակատարում ունենալ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում