Տիգրան Ավինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Տիգրան Ավինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական ժառանգության և ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու հարցերում մոտեցումների նմանության վրա:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Իսկ այս գործում մեծ դեր են խաղում նաև բարձրաստիճան պատվիրակությունների շարունակական փոխայցելությունները:

Փոխվարչապետ Ավինյանն ու արքեպիսկոպոս Բետանկուրը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում