2018-ին սկսված Հայաստանի քաղաքական ազատականացումը դրական արձագանք ունեցավ Արցախի համար. Freedom House

ԱԱննա Ավետիսյան

Freedom House հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է հերթական զեկույցը Հայաստանում քաղաքական ազատությունների վերաբերյալ:

Հայաստանի քաղաքական ազատականացումը, որը սկսվեց 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, 2019-ին դրական արձագանք ունեցավ Լեռնային Ղարաբաղի համար: Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 «Անառաջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցից մի հատված է:

Ըստ զեկույցի՝ Ղարաբաղն առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից:

«Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նկատվում էր մրցակցություն և քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաև 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»:

Զեկույցում նաև շեշտվում է, որ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկեր է հիշեցնում, և որ տարածաշրջանում շատ երկրներ շարունակում են լճացած մնալ, որոշ երկրներում էլ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել: Զեկույցում, սակայն, ընդգված է, որ այս ֆոնին դրական որոշ նշաններ, այնուամենայնիվ, նշմարվում են, օրինակ՝ Հայաստանում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

«Եվրասիայի դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ համարվող Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասված է զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը լուրջ խոչընդոտների է բախվում: Հետընթաց են ապրել ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիկստանը և տասնյակից ավելի այլ երկրներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում