ՌՌոզա Խաչատրյան

Ամեն դեպքում՝ մեր բանջարը ձեր հանճարին վնաս չէ. Տարոն Սիմոնյան

Ամեն դեպքում՝ մեր բանջարը ձեր հանճարին վնաս չէ. Տարոն Սիմոնյան

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագիծը մասնագիտական տեսանկյունից բավականաչափ թերություններ ունի: Պատգամավորը նաև ուրախություն հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից իր գործընկերները նույնպես կիսում են այդ մտահոգությունը և պատրաստակամություն են հայտնել շտկել այդ թերությունները:

«Այդ աշխատակարգերի ընթացքում կարելի է հրավիրել նաև ընդդիմության ներկայացուցիչներին: Ամեն դեպքում՝ մեր բանջարը ձեր հանճարին վնաս չէ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նախագծում հիմնական խնդիրները առնչվում են այն իրավական քաղաքականությանը, որ ներդրվել է փաթեթում:

Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց, որ այս նախագծով որոշակի բացասական գործընթացներ են լինելու: Դատական համակարգը առողջացնելու համար կտրուկ արմատական փոփոխությունների դիմելուց հետո հաջորդ քայլը պետք է լիներ անկախ դատավորի ինստիտուտի ներդնումը՝ նշեց ԼՀԿ-ական պատգամավորը:

«Մեզանից շատ դատական համակարգի մաքրությունը երազում են դատավորներն իրենք, որովհետև այդ մարդիկ չեն կարողանում աշխատել այն միջավայրում, որն այսօր կա»,- նշեց Տարոն Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում