ՆՆարե Ոսկանյան

Կան բանիմաց դատավորներ, որոնց նկատմամբ նախորդ իշխանությունները կոմպրոմատներ ունեն. Բաղդասարյան

Կան բանիմաց դատավորներ, որոնց նկատմամբ նախորդ իշխանությունները կոմպրոմատներ ունեն. Բաղդասարյան

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ գործիքակազմը, որն այս օրենքով առաջարկվում է, չի հանգեցնի դատական համակարգի զտմանը և կհամալրվի գրագետ, բանիմաց դատավորներով:

Բաղդասարյանի խոսքով՝ կան դատավորներ, որ իրապես չեն անցել քննություններ և նշանակվել են 1999 թվականին թեստերի միջոցով:

«Նախապես այդ 100 թեստերն ունեցել են, դրանք անգիր արած եկել և ստորագրել են, այսօր էլ դատավոր են աշխատում: Բանիմաց դատավորներ կան, բայց համոզված եմ, որ նրանց նկատմամբ կան կոմպրոմատներ նախորդ իշխանության ձեռքում»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ պետք է մեկ քայլ նահանջելով վերադառնալ անցումային արդարադատությանը, բայց հասկանալ, որ առանց համակարգը զտելու ոչինչ չի փոխվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում