ԱԱրևիկ Աբելյան

Նախագահը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

Նախագահը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների՝ օրերս Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները և 2020 թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին:

Հանդիպմանը խոսվել է նաև Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների և ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում