ՆՆարե Ոսկանյան

Դեղեր՝ փոստային ծառայության միջոցով. նախագիծ

Դեղեր՝ փոստային ծառայության միջոցով. նախագիծ

Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին օրենքում» լրացում կատարելու  օրենսդրական նախագիծը: Պատգամավորի  ներկայացմամբ՝ քաղաքացիները ցանկանում են արտերկրից տարբեր կերպ ստանալ այն դեղը, որը Հայաստանում չկա:

«Գործող կարգավորման համաձայն՝ անձը կարող է ֆիզիկապես սահմանը հատելուց իր հետ տեղափոխել դեղը, բայց եթե պատվիրում է փոստային ծառայությամբ, ապա արգելվում է ստանալ  այդ դեղը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը: Նա նաև ընդգծեց, որ եթե բարեկամներն արտերկրից քաղաքացիներին ծանրոց են ուղարկում, որում հագուստ է և մեկ տուփ դեղ, այդ արկղը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև նա չի գնում մաքսային ծառայություն:

«Մենք առաջարկում ենք թույլատրել նաև  փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ ամսվա մեջ մեկ անգամ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ ֆիզիկական անձի անունով:  Չափը սահմանելու է կառավարությունը»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ նախատեսվում է, որ անձը սահմանը հատելիս կարող է տեղափոխել 9 տուփից ոչ ավելի: Ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում հատուկ վիճակագրություն կվարվի և կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում