Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի կունենան հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Հանդիպումներ են նախատեսված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում