ՌՌոզա Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Բուլղարիայի Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Բուլղարիայի Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլ­ղա­րիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակ­ցու­թյամբ:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավան­դական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամ­րապնդվել են նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր հանդիպումը, որի ժամանակ հայ-բուլղարական երկկողմ օրակարգի վերաբերյալ ունեցանք արդյունավետ քննարկում: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առավել ընդգրկուն և համապարփակ դարձնել մեր համագործակ­ցու­թյու­նը՝ հարստացնելով այն նոր և բովանդակալից ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ գարնանային ծաղկունք և հարատև խաղաղություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում