ՌՌոզա Խաչատրյան

Լրացումներ՝ «Պետական նպաստի մասին» օրենքում

Լրացումներ՝ «Պետական նպաստի մասին» օրենքում

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկում է խորհրդարանը: Հարցով հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ, և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում:

«Խոսքը վերաբերում է այս պահին շուրջ 450 անձանց, և բյուջեի վրա ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ հրավիրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ իրենք կողմ են նախագծին, առաջարկում են այն ընդունել և մանրամասնեց, որ նախագծի քննարկումը շատ սահուն է անցել, ընդունվել են Կառավարության առաջարկությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում