ՆՆարե Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ջերմությամբ եմ հիշում Ալմաթիում կայացած մեր հանդիպումը, որն անցավ մեր ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: Հույս ունեմ, որ մեր կառուցողական և վստահելի երկխոսությունը կշարունակվի:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչպես նաև զարգանալ նոր ուղղություններով: Համոզված եմ, որ այս առումով մենք դեռ ունենք չօգտագործված ներուժ: Դա հատկապես վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն տարածքի շրջանակում համագործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ​​գործունեության մեջ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում