ՆՆարե Ոսկանյան

20 դրամանոց դիմակը 100-ով վաճառելու դեպքում ձեր կյանքում ոչինչ չի փոխվի. Գևորգյան

20 դրամանոց դիմակը 100-ով վաճառելու դեպքում ձեր կյանքում ոչինչ չի փոխվի. Գևորգյան

«Արհեստական դեֆիցիտն այն է, երբ կա դիմակ, բայց պահում են պահեստում, որ թանկ վաճառեն: Նման բան, հավաստիացնում եմ, գոյություն չունի: Կան պահեստավորված դիմակներ, որոնք նախատեսված են հիվանդանոցների ու առողջապահության նախարարության պետական մարմինների համար, որոնք սահմանում աշխատում են քաղաքացիների հետ»,- հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:

Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև դեղերի գների բարձրացմանն ու դրանց պակասին, նշել, որ դեղերն այդ գործընթացի հետ որևէ կապ չունեն:

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ «Տերաֆլյուն» որևէ կերպ կապ ունի կորոնավիրուսի հետ, սխալվում է: Մենք, անկեղծ, նման ինֆորմացիա չունենք, ու որևէ բժիշկ մեզ նման բան չի ասել»,- ասել է Գևորգյանը:

Դեղատներից մեկը դիմակի գինը պահպանում է՝ վաճառելով այն 30-50 դրամով, բայց oրական վաճառում է 5 հատից ոչ ավել: Կան դեպքեր, երբ ալկոգելը գնում են, օրինակ, 10-20 հատ: Գևորգյանի խոսքով՝ եթե ամեն հաճախորդ այդքան գնի, բնականաբար, դեղատներում կլինեն դատարկ դարակներ:  

Գևորգյանը հորդորել է տնտեսվարողներին՝  այստեղ գերշահույթ չհետապնդել: «20 դրամանոց դիմակը 100 դրամով վաճառելու պարագայում որևէ փոփոխություն ձեր կյանքում չի կարող լինել»,- եզրափակել է ՏՄՊՊՀ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում