ՆՆարեկ Սահակյան

ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները լուծելու համար կարևոր է անդամ պետությունների սերտ փոխգործակցությունը. Մնացականյանը՝ Զասին

ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները լուծելու համար կարևոր է անդամ պետությունների սերտ փոխգործակցությունը. Մնացականյանը՝ Զասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների իրագործմանը։ 

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում