ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը տարածաշրջանում մարդու իրավունքների համաթվի ամենամեծ աճն է արձանագրել

Հայաստանը տարածաշրջանում մարդու իրավունքների համաթվի ամենամեծ աճն է արձանագրել

2019 թ. մարդու իրավունքների համաթվի գնահատականը Հայաստանի համար 6.1 է, այն դեպքում, երբ տարածաշրջանային միջինը 5.31 է: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Համաթվի 4 բաղադրիչից 3-ի դեպքում աճ է գրանցվել:

«Հանդուրժողականություն և ներառականություն» բաղադրիչում աճն ավելի քան 1 միավոր է՝ 3.89-ից (2018 թ.) հասել է 4.92-ի (2019 թ.): ԵԱՏՄ, ԱՊՀ և հարևան երկրներից որևէ մեկում 2011-ից ի վեր նման աճ չի գրանցել:

«Անհատի իրավունքներ» բաղադրիչում 2019թ. Հայաստանի գնահատականը կազմել է 5.69, որը 0.27 կետով ավելին է 2018-ից: Համեմատվող երկրների զգալի մասում առաջընթաց կա՛մ ընդհանրապես չի եղել, կամ էլ եղել է ավելի ցածր։

Կրթության մատչելիության Հայաստանի գնահատականը 2019-ին բարելավվել է՝ կազմելով 8.37, որը զեկույցում ներառված 45 երկրների շարքում 26-րդ արդյունքն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում