ՆՆարե Ոսկանյան

Մի՛ փնտրեք էլիտար զորամասեր, բանակը պետք է վերականգնի իր ամբողջական էլիտար բնույթը. Քոչարյան

Մի՛ փնտրեք էլիտար զորամասեր, բանակը պետք է վերականգնի իր ամբողջական էլիտար բնույթը. Քոչարյան

«Բանակն իր էությամբ կարող է ունենալ մեկ թշնամի՝ արտաքին: Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի: Բանակը պետք է իր ամբողջական էլիտար բնույթը վերականգնի»,- լրագրողների հետ ճեպազրույցնում ասաց ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա շեշտեց, որ պետք չէ փնտրել էլիտար զորամասեր, քանի որ բանակը պետք է էլիտար լինի սպայակազմի, զինվորների հարաբերություններով, սպառազինությամբ ու ինտելեկտուալ կառավարման հնարավորություններով: 

Քոչարյանը նշեց, որ փետրվարը սև ամիս էր ու բանակի համար՝ ծանր: «Պետք է հասնել նրան, որ  Զինված ուժերում ընդհանրապես ինքնասպանություն չլինի, և որևէ վիճակագրական տեղեկատվություն ինձ համար ընդունելի չէ, թե այս բանակում՝ այսքանը, այն բանակում՝ այնքանը: Մեր Զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են»,- ասաց Քոչարյանը:

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ բացթողումները, որոնք պետք է շտկվեն, առնչվում են իրավական, հոգեբանական խնդիրներին: Անդրադառնալով Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում Ջալալ Հարությունյանի նշանակմանը՝ Քոչարյանը նշեց, որ բանակն ունի նման խարիզմատիկ զինվորականների կարիքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում