ՆՆարե Ոսկանյան

Ահաբեկչության դեմ պայքարի տեղեկատվական համագործակցություն. Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը

Ահաբեկչության դեմ պայքարի տեղեկատվական համագործակցություն. Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը

«Անկախ պետությունների համագործակցության շրջանում ահաբեկչության և այլ բռնի դրսևորումների, դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման» մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց միաձայն: 

ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ներկայացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: ՀՀ վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով, և այն ուժի մեջ է մտնում ԱԺ կողմից վավերացվելուց հետո:

«Համաձայնագիրը ստորագրած մյուս պետությունների համար այն արդեն ուժի մեջ է մտել: Փաստաթուղթը կամրապնդի անկախ պետությունների համատեղ պայքարը ահաբեկչության, ծայրահեղականության և այլ բռնի դրսևորումների, ահաբեկչության ֆինանսավորման դեմ:

Տեղեկատվության փոխանակումը կկատարվի դիվանագիտական ուղիներով՝ միջպետական համակարգերի օգտագործմամբ»,- ասել է Մարտիրոսյանը:

ԱԱԾ պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ միջպետական տեղեկատվական համակարգ է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտակցված շտեմարանը:

Համաձայնագիրն ըստ արդարադատության նախարարության եզրակացության ևս  համարվել է վավերացման ենթակա, քանի որ վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին:  Ֆինանսների նախարարության եզրակացությամբ էլ փաստաթղթում Հայաստանի համար ֆինանսական ծախսերի ավելացման դրույթներ չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում