ՎՎարդան Հովսեփյան

Հայ-կանադական առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին

Հայ-կանադական առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին:

Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար:

Էլիսոն ԼըՔլերը բարձր է գնահատել թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և նշել, որ ամուր հիմք կա հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին ու այս համատեքստում քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտում: Կողմերը անդրադարձել են նաև Կանադայում հայկական համայնքի գործունեությանը, որը կապող օղակ է երկու երկրների միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում