ՆՆարե Ոսկանյան

ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը

ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:

ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: 

Պաղետինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումները և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: 

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում