ԱԱննա Ավետիսյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է կուբացի գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է կուբացի գործընկերոջ հետ

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլայի հետ:

Նախարար Մնացականյանը նշել է, որ չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայ-կուբայական  համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:

Արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ուղենշման հարթակ: 

Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական են գնահատել միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում