ՆՆարե Ոսկանյան

Կարծում եմ, որ կա ձևավորված ընդհատակյա ՈՉ-ի շտաբ. Պապիկյան

Կարծում եմ,  որ կա ձևավորված ընդհատակյա ՈՉ-ի շտաբ. Պապիկյան

«Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, մենք դրա կարիքը չունենք,- hայտնեց ԱՅՈ-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան մարզերում վարչարարության դրսևորումների վտանգի մասին հարցին: Նա ընդգծեց, որ որևէ արարք թույլ չի տվել, որ իրեն համեմատեն վարչական ռեսուրսը չարաշահողների հետ: Նրա խոսքով՝ քաղաքացու ազատ կամքի արտահայտումն ու իրավունքը անօտարելի են և որևէ կերպ չեն կարող փոխակերպվել պարտադրանքի. սա իշխանության որդեգրած սկզբունքն է: 

Պապիկյանի կարծիքով՝ կա ձևավորված ընդհատակյա ՈՉ-ի շտաբ: «Բոյկոտի կոչը շատ ավելի վատ երևույթ է, քան բարձրաձայն քարոզչությունը: 

Նախարարը նշեց, որ քարոզարշավի ընթացքում կունենան 10-ը միկրոավտոբուսներ, որով քարոզչական խումբը կշրջի Երևանում ու մարզերում, իսկ մարտի 10-ից վեմ-մեքենաներով խմբերը կշրջեն հանրապետության մարզերում, որտեղ հանրահավաքներ են նախատեսվում:

Անդրադառնալով դրամահավաքին՝ Պապիկյանն ընդգծեց, որ ՔՊ կուսակցությունը դրամահավաքի մասնակից որևէ նվիրատուի նկատմամբ սխալ բան չի արել: «Դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, որի գլխավոր պատճառը ԱՅՈ-ի քարոզչությունն է, և դա որևէ կերպ չի թաքցվել: Եթե դրամահավաք երեկոն կազմակերպած լիներ ԱՅՈ-ի քարոզչական խումբը, այդ պարագայում կառաջանար հարց, թե ինչու է հավաքվել 200 միլիոն, և այդ 200 միլիոնի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Հստակ է, որ հասցեատերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է»,- ասաց Պապիկյանը:

Նախարարն ընդգծեց նաև, որ դրամահավաք երեկոյի մասնակիցներին հրավիրելիս նշվել է՝ կանխիկ գումարը, որ  հավաքվել է, մուտքագրվելու է նախընտրական հաշվեհամարին: Եթե այն գերազանցած կլինի 100 միլիոն դրամը, գումարի մնացած մասը կգնա պետական բյուջե:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում