Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Փաշինյան

ԳԳոհար Սիմոնյան

«Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով՝ ԱՅՈ-ն կհաղթի: Դա մեր հույսն է, և դրա համար անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, բայց, անկախ արդյունքներից, հաղթելու է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, հպարտ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք»,- այսօր  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքը՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում