ԳԳայանե Թամամյան

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ա.Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» հրամանագրում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ դեսպանի նստավայրը Երևանից տեղափոխվում է Թել Ավիվ:   

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Ա. Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է հրամանագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում