Ժնևում Մնացականյանն ու Լավրովը հանդիպել են

ԱԱննա Ավետիսյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: 

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը 1lurer.am-ին հայտնեց, որ հանդիպումը փետրվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում