ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ-ն պատրաստ է շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելությունը

ՀՀ-ն պատրաստ է շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում  գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվել է այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում: 

Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝  Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում: 

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում