ՆՆարե Ոսկանյան

Դեղատներում դիմակների դեֆիցիտը անհիմն խուճապի հետևանք է

Դեղատներում դիմակների դեֆիցիտը անհիմն խուճապի հետևանք է

«Կորոնավիրուսի խուճապը մեղմելու համար կարելի էր հանրության հետ ավելի ինտենսիվ խոսել ու տեղեկացնել: Այս պահին որևէ դեպք Հայաստանում գրանցված չէ, բայց կանխատեսվածից ավելի շատ խուճապ կա բնակչության շրջանում»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:  

Անդրադառնալով Իրանի հետ սահմանը երկու շաբաթով փակելու որոշմանը՝ Զեյնալյանն ասել է, որ կառավարությունն այդ քայլին գնացել է ամենօրյա վերլուծության արդյունքում: Նաև հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում՝ սահմանը կշարունակի փակ մնալ: 

Խոսելով դեղատներում դիմակների գրեթե իսպառ բացակայության մասին՝ Զեյնալյանն ասել է, որ այն հավելյալ խուճապի հետևանք է, քանի որ մարդիկ փորձում են պահեստավորել դրանք: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ եթե Հայաստանում հայտնաբերվի վարակակիր, արդեն կա  սխեմա, թե ինչպես է իրականացվելու մեկուսացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում