ՆՆարե Ոսկանյան

ԱԺ նախագահը հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել միջազգային կառույցների ղեկավարներին

ԱԺ նախագահը հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել միջազգային կառույցների ղեկավարներին

ԱԺ նախագահ Արարատտ Միրզոյանը ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտարկման առաքելությունների հրավերներ է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի նախագահներին: Այս մասին Միրզոյանը գրել է Ֆեյսբուքի էջում:

«Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ հղեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԱՊՀ ՄԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ԵԽԽՎ նախագահ Հենրիկ Դայմսին և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում