ՆՆարե Ոսկանյան

ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: 

Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները պարբերական կլինեն և  կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:

ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և դրանց հասցեագրման ուղղվածությամբ ձեռնարկվող քայլերը:

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում