ՆՆարե Թադևոսյան

Սլովակիան ԼՂ հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Լայչակ

Սլովակիան ԼՂ հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Լայչակ

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանում է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Զ.Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

«Հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի նստավայր-դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը»,- ասաց ԱԳ նախարարը:

Կարևորելով դեսպանության բացումը և Հայաստանի և Սլովակիայի միջև խորացող բարեկամությունը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը խոսեց արցախյան հակամարտության մասին: Լայչակը ողջունեց վերջին շրջանում նախարարներ Մնացականյանի և Մահմեդյարովի, ինչպես նաև Մյունխենում երկու երկրների ղեկավարների՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումները:

«Իհարկե, Սլովակիան աջակցում է այս խնդրի լուծման Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք ամբողջությամբ վստահում ենք նրանց աշխատանքին»,- լրագրողի հարցին ի պատասխան նշեց Միրոսլավ Լայչակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում