ԹԹերեզա Կասյան

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի  նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում