ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

Հայաստանի և  Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին  Ստեփանակերտում մասնակցել են երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:


Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:


Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված և հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում