ՎՎարդան Հովսեփյան

Զոհրաբ Մնացականյանը ներկա է եղել «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար» միջոցառմանը

Զոհրաբ Մնացականյանը ներկա է եղել «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար» միջոցառմանը

ՀՀ նկարիչների միության մեծ ցուցասրահում տեղի ունեցավ «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Նկարիչների միությունը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մասնավորապես նշել է․

«Թույլ տվեք ողջունել բոլորին այսօր Հայաստանի նկարիչների միության հարկի տակ անցկացվող այս խորհրդանշական միջոցառմանը, որի նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ այս անգամ մշակութային արտահայտմամբ։

Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց։ Դրանք նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ու բարեկամության ամրապնդմանը։ Եվ ահա, այս դժվարին ժամանակներում հայ ժողովուրդը բարեկամ չին ժողովրդի կողքին է»։

Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական և վաստակաշատ նկարիչների և տաղանդավոր ուսանողների ստեղծած «ԱՂՈԹՔ» կտավը հանձնվել է Հայաստանում Չինաստանի դեսպանությանը՝ ի նշան չին ժողովրդի նկատմամբ մեծ հարգանքի և աջակցության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում