ՎՎարդան Հովսեփյան

Պատրաստակամ ենք փոփոխություններ անել հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Պատրաստակամ ենք փոփոխություններ անել հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին Երևանում կայանալիք «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական գիտաժողովին առնչվող մանրամասները:

Լենա Նանուշյանը կարևորել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները միջմասնագիտական համագործակցություն» թեմայով համատեղ գիտաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալը նշել է, որ հոգեբուժության ոլորտում հրատապ դարձած մի շարք հարցեր կարտացոլվեն երկօրյա գիտաժողովի ընթացքում:

Պասկալ Մարիոտին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ տպավորված են Հայաստանով: Նա նշել է, որ չնայած որոշ ոլորտային խնդիրներին՝ Հայաստանում կան բժշկական կազմակերպություններ, որտեղ կիրառվում են ժամանակակից բոլոր մեթոդները հիվանդությունների բուժման համար:

Նա պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակում իրականացնելու մանկական և դեռահասների հոգեբուժության ոլորտում՝ հավելելով, որ գիտաժողովը կազմակերպվում է հենց մասնագետների վերապատրաստման և գիտելիքների հարստացման նպատակով:

«Հայաստանի առողջապահության համակարգի կարևոր ոլորտներից է հոգեբուժությունը, և մենք պատրաստակամ ենք ոլորտում փոփոխություններ իրականացնելու` բարելավելով ծառայությունների հասանելիությունը և որակը»,- ասել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ֆրանսիացի գործընկերների հետ այս ոլորտում համագործակցությունը փորձի փոխանակման լայն հնարավորություն է:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ Ֆրանսիայի կառավարության կողմից մեր երկրին աջակցելու համար և հույս հայտնել, որ սերտ համագործակցությունը հետագայում կշարունակվի նաև մյուս ոլորտներում:

Լիոնի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության ծավալման համար, այդ թվում` 2016-ին առողջապահության նախարարության հետ ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակներում հոգեբուժության բնագավառում ծավալվել է համագործակցություն Վինաթյե հոգեկան առողջության կենտրոնի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում