ՌՌոզա Խաչատրյան

Թուրք հայտնի հայամետ հասարակական գործիչը ազատ է արձակվել

Թուրք հայտնի հայամետ հասարակական գործիչը ազատ է արձակվել

Հայտնի թուրք հասարակական գործիչ, ակտիվիստ, գործարար, «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի ղեկավար, հայամետ հայցքներով հայտնի Օսման Քավալան, որի համար թուրքական դատախազությունը ցմահ բանտարկություն էր պահանջում, արդարացվել է:

Քավալան կալանավորվել էր 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած հայտնի Գեզի զբոսայգու դեպքերի գործով և մեղադրվում էր «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի մեջ»:    

Regionmonitor-ի հաղորդմամբ՝ դատարանի որոշմամբ բոլոր 16 մեղադրյալները, որոնցից միայն Քավալան էր կալանավորվել, առաջադրված բոլոր մեղադրանքներով արդարացվել են: Որոշման հրապարակումից հետո միակ կալանավորված մեղադրյալ Քավալան ազատ է արձակվել:

Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչը հենց Քավալան է, նա բազմիցս եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու ոգեկոչման միջոցառումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում