Ցավում եմ, որ պարոն Մելիքյանը, իր ընկալմամբ, հակասահմանադրական գործընթացի մասնակից է դառնում. Վահագն Հովակիմյան

ԼԼիլիթ Գասպարյան

ԱՅՈ շտաբն այս պահին զբաղված է հանրաքվեի կազմակերպչական գործընթացով, ակտիվ քարոզարշավը կսկսվի փետրվարի վերջին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: 

Անդրադառնալով Ռուբեն Մելիքյանի այն դիտարկմանը, որ ապրիլի 5-ին սպասվում է հակասահմանադրական գործընթաց՝ Վ.Հովակիմյանը նշեց.«Ցավում եմ պարոն Մելիքյանի համար, որ նա հակասահմանադրական գործընթացի մասնակից է դառնում՝ իհարկե, իր ընկալմամբ: Եթե ինքը պատրաստ է ապօրինությամբ զբաղվել, դա իր ընտրությունն է: Այս գործընթացը համահունչ է Սահմանադրության ոգուն և տառին, և դրա համար ես դրա մասնակիցն եմ»: 

Նրա խոսքով՝ եթե Ռ.Մելիքյանը պաշտոնապես ներգրավվել է գործընթացում՝ ձևավորելով ՈՉ-ի շտաբ, և կարծում է դա հակաօրինական է, ապա նա ներգրավվել է և ապագայում էլ կարող է մշտապես մասնակից լինել նման հակաօրինական գործընթացների:

Ըստ Վ.Հովակիմյանի՝ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին, սակայն քարոզարշավի ծրագիրն առայժմ հայտնի չէ: Նա վստահ է, որ ՀՀ քաղաքացին գնալու է տեղամաս և քվեարկելու է ԱՅՈ, քվեարկելու է հեղափոխության և ժողովրդավարական Հայաստանի օգտին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում