ՆՆարե Թադևոսյան

Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման աշխատանքներ են տարվում. ԱԳ նախարար

Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման աշխատանքներ են տարվում. ԱԳ նախարար

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի ալ Հաքիմի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի ալ Հաքիմը գոհունակությամբ ընդգծել են, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը:

Զրուցակիցները կարևորել են բազմոլորտ համագործակցության առավել խթանումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվել է հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում