ՆՆարե Թադևոսյան

ՀՀ և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղիները

ՀՀ և Իսպանիայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղիները

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։

ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ 

Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը: 

Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան ընդգծել են առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ-ի հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում