ԱԱրևիկ Աբելյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հնդկաստանի  ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:

Կողմերը նշել են, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Գործընկերները գոհունակություն հայտնեցին միջազգային հարթակներում ձևավորված ավանդական փոխգործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները մեծապես կարևորել են բազմաոլորտ համագործակցության խթանումը՝ մասնավորապես առևտրատնտեսական ներուժի լիարժեք կիրառման, գյուղատնտեսության,  դեղագործության, թեթև արդյունաբերության ոլորտներում կապերի խորացման միջոցով: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն ընդգծվեցին նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ երկու պետություններն ունեն խոր ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ: 

ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում