Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Ղարաբաղը ոչ մեկին տնից չի զրկել, պաշտպանել է իր կյանքի իրավունքը. Փաշինյան

Ղարաբաղը ոչ մեկին տնից չի զրկել, պաշտպանել է իր կյանքի իրավունքը. Փաշինյան

Ադրբեջանցի ուսանողուհին՝ ծագումով Լեռնային Ղարաբաղից, Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կարող է իր տուն վերադառնալ և ապրել խաղաղության մեջ, և կարո՞ղ է, արդյոք, Եվրամիությունն օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական հանգամանալից պատասխանեց ապագա իրավաբանին.

«Առաջին հարցը. գիտե՞ք, վերջերս շատ կարևոր նախաձեռնություն տեղի ունեցավ՝ Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից լրագրողների փոխայցելություն եղավ, և դա շատ կարևոր ծրագիր է, որը, կարծում եմ, ընդգրկում է ձեր նշած անհրաժեշտ շփումների կողմը…և մենք աշխատում ենք, որ հանրությունների միջև շփման որոշակի խողովակներ և կուլտուրա ձևավորվի…

Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է պահպանվի, որովհետև դա բացառիկ ձևաչափ է…և այդ համագործակցության շնորհիվ է, որ 25 տարուց ավելի՝ տարածաշրջանում պահպանվում է կայունություն:

Ինչ վերաբերում է  Եվրամիությանը, ես ասել եմ, որ ինձ համար տարօրինակ է, որ Եվրամիությունը լինելով մարդու իրավունքների, դրանց պաշտպանության և քաղհասարակության ջատագով, ըստ էության, շփման որևէ ձևաչափ չունի Լեռնային Ղարաբաղի քաղհասարակության հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ասվում է, որ Ղարաբաղի կարգավիճակն է խնդիրը, որ… ձեռնպահ են մնում…Ես ասում եմ՝ լավ, ենթադրենք, Ղարաբաղի կարգավիճակը հստակ չէ, բայց կասկած կա՞ այնտեղ ապրող մարդկանց կարգավիճակի հետ կապված: Որևէ մեկն ասում է, որ Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության ու զարգացման հարցը չի տեղավորվոմ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստու՞մ:

Սա, համաձայնեք, որ շատ տարօրինակ դիրքորոշում է, և ես, կարծում եմ, այո՛, Եվրամիությունը կարող է աջակցել այս պրոցեսին…Գիտե՞ք, ժողովրդավարությունը Ղարաբաղի հարցի կարգավորման կարևորագույն դետալներից է…Ո՞րն է այն բանաձևը, այն հիմքը, որի վրա մենք ունենք այսօր միացյալ և ժողովրդավար Եվրոպա…

Դա ժողովրդավարության արգասիք է, երբ Հայաստանի ղեկավարը կարող է ասել՝ Այո՛, հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի, Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար: իսկ ինչու՞ Ադրբեջանից նման հայտարարություն չի հնչում…Հարցի հեղինակն ասաց, որ իր տունը Ջաբրայիլում է եղել, և ինքը չի կարող այնտեղ գնալ…Գիտե՞ք, կա Շահումյանի շրջան, որտեղ ապրել են հազարավոր հայեր, և այսօր այդ հազարավոր հայերը չեն կարողանում գնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների, և այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այն ստատուս-քվոն, որ կա, մի՛ բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել է և ցանկանում է պաշտպանել ապրելու իր իրավունքը: Ոչ թե ինչ-որ մեկին ցանկացել է վատություն անել՝ իր տնից զրկել, այլ պաշտպանել է իր ապրելու իրավունքը՝ ոչ մի միլիմետր ավել, ոչ մի միլիմետր պակաս:

Խոսք գնաց նաև, թե Հայաստանը գնում է Եվրոպա…Հայաստանը ոչ մի տեղ չի գնում. մենք շարունակում ենք մնալ մեր տեղում և իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ...»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում