Եթե մենք մեքենա վառող լինեինք, ապրիլի 5-ին հանրաքվե չէր լինի

ԱԱրևիկ Աբելյան

Խորհրդարանում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց է ուղղել վարչապետին ու խնդրել պարզաբանել սահմանադրական հանրաքվեի հետ կապված վերջին արտահայտությունը, որը դարձել էր տարբեր մեկնաբանությունների և մեղադրանքների առիթ: 

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր. «Բոլոր նրանք, ովքեր դեմ կգնան ժողովրդի կամքին, կպատժվեն, իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իրավունքը, կլինեն նվիրյալներ»:

Ի պատասխան Գաբրիելյանի հարցին՝ վարչապետն ասաց.

«Մենք մեքենա վառողներ ու շքամուտքերում ծեծողներ չենք: Դա սպառնալիքի լեզու չէր, և ես ուրախ եմ, որ այսօր, մեր կառավարության պայմաններում, նման տոնայնության խոսակցություններ ու քննադատություններ են տեղի ունենում: Երբ որ ես այդ տոնով ժամանակին խոսում էի որպես ընդդիմադիր, կառավարությունը սառում էր: Իսկ հիմա ես կարող եմ կրկնել այն, ինչ ասել եմ մի քանի օր առաջ. ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ: Մի՞թե մեր երազանքը սա չէր:

Երբեք Հայաստանում մամուլի ազատության այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել: Հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն միայն այսօր ակտիվ գործունեություն է ծավալում: Պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել քվեարկություն, երբ ՀՀ-ն մամուլի ազատությամբ աշխարհում 8-րդ տեղն է կիսում Ֆրանսիայի հետ»,- եզրափակել է վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում