«Ոչ»-ի շտաբ չի ձևավորվում, քանի որ քաղաքական ուժերը գիտակցում են՝ «այո»-ն հաղթելու է. Ալեն Սիմոնյան

ԼԼիլիթ Սեդրակյան

«Նման բան չկա, մեզ մեղադրում են և մեղադրելու են հնարավոր ամեն ինչի մեջ, նույնիսկ՝ մարդակերության, միայն թե ինչ-որ կերպ խափանեն հանրաքվեի գործընթացը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանրաքվեի նպատակը ՍԴ այս կազմից ազատվե՞լն է: 

Դիտարկմանը՝ Դավիթ Խաժակյանը մեղադրել է Ալեն Սիմոնյանին ԼՀԿ-ի դեմ էժանագին քարոզչություն իրականացնելու համար, նա պատասխանեց.

«Ցավում եմ, որ երիտասարդ քաղաքական գործիչը, որը Միքայել Մինասյանի կայքի տեսանյութերի աստղն է և «Ադեկվադի» տեսանյութերում է նկարահանվում, ինձ փորձում է կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ: Թող գնա, շարունակի նկարահանվել այդ կայքի համար՝ իշխանության, Նիկոլ Փաշինյանի և իմ դեմ»:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի շտաբի ձևավորմանը՝ Ա.Սիմոնյանն ասաց.

«Ակնհայտ է, որ «ոչ»-ի շտաբ չի ձևավորվում, քանի որ քաղաքական ուժերը գիտակցում են, որ «այո»-ն հաղթելու է: «Ես վստահ եմ, որ «ոչ»-ի շտաբ կձևավորվի, սուրբ տեղը դատարկ չի մնա, եթե չէ, ապա խնդիրն օրենքով կկարգավորվի»,- ընդգծեց նա: ԱԺ փոխխոսնակը վստահ է, որ ժողովուրդն «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետն ակտիվ մասնակցություն է ունենալու քարոզարշավին: 

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի և ՍԴ դատավորների հանդիպման մասին հարցին՝ Ա.Սիմոնյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ ՍԴ որևէ դատավոր ԱԺ մուտք չի գործել: «Ես այսօր խոսել եմ պարոն Միրզոյանի հետ և վստահ չեմ, որ նման հանդիպում եղել է ընդհանրապես»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում